ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի կալանավորված թիկնապահներ Արսեն Ասատրյանի եւ Մարատ Բաղդասարյանի խափանման միջոցը երեկ փոխվել է, եւ նրանք ազատ են արձակվել: Հիշեցնենք, որ վերջիններս ձերբակալվել էին դեռեւս փետրվար ամսին. նրանց ավտոմեքենայում, ըստ Դատախազության` հայտնաբերվել էր մի քանի փամփուշտ: Ապրիլի 24-ին փոխվել է նաեւ «Սիլ կոնցեռնի» տպարանի տնօրեն Մարտին Սուքիասյանի (Խ. Սուքիասյանի հորեղբոր որդու) խափանման միջոցը, որին ձերբակալել էին 2007թ. վերջին: