Կոչ սփյուռքահայերին

30/04/2008

Շիրակի մարզի ազատամարտիկները երեկ դիմել են սփյուռքահայությանը՝ կոչ անելով ներազդել Հայաստանի իշխանությունների վրա՝ կալանավորված ազատամարտիկներին ազատ արձակելու համար: «Իրենց քաղաքական հայացքների համար անհիմն մեղադրանքներով այսօր բանտերում են գտնվում Արցախյան հերոսամարտի մասնակիցներ, հրամանատարներ Աշոտ Զաքարյանը, Մուշեղ Սաղաթելյանը, ազատամարտիկներ Հարություն Ուռուտյանը եւ Գեւորգ Ղազարյանը»,- ասված է Շիրակի մարզի ազատամարտիկների դիմումում: Նրանք հորդորել են սփյուռքահայերին՝ «բարձրացնել իրենց բողոքի ձայնը եւ ունեցած բոլոր հնարավորություններով ներգործել Հայաստանի իշխանությունների վրա»: