ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 23-ին հրամանագիր է ստորագրել գեներալ-լեյտենանտ Գուրգեն Մելքոնյանին՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, թիկունքի գծով-զինված ուժերի թիկունքի պետի պաշտոնից ազատելու մասին: Հիշեցնենք, փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո կայացած հանրահավաքներից մեկում Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ գեներալներ Մանվել Գրիգորյանը եւ Գուրգեն Մելքոնյանը լինելու են ժողովրդի կողքին: