Համաժողովրդական շարժման կենտրոնը երեկ կայացած նիստում որոշել է նախապատրաստել հայց Եվրոդատարան, որով կբողոքարկվեն 2008 թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների կեղծման հետ կապված Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից կատարված իրավախախտումները: Հայցի նախապատրաստման համար ստեղծվել է փորձագետների աշխատանքային խումբ Հայաստանի եւ օտարերկրյա իրավաբանների մասնակցությամբ: Այդ մասին երեկ հաղորդագրություն է տարածել Համաժողովրդական շարժման կենտրոնի մամուլի ծառայությունը: