Երեւանի Մելիք Մելիքյան փողոցի թիվ 2բ տանն ապրիլի 24-ին` ժամը 21:10-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել: ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդման համաձայն, Երեւանի տարբեր հրշեջ մասերից դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ եւ մեկ ջրատար: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:53-ին, մարվել` 22։04-ին: Հրդեհի հետեւանքով այրվել է Ա. Բարսամյանին պատկանող տան` 300 քմ մակերեսով տանիքը: