Ամենամյա տեսլականներ

28/04/2008

ՀՅԴ երիտասարդական եւ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները երեկ կազմակերպել էին ջահերով ավանդական երթ դեպի Ծիծեռնակաբերդ: Երթին մասնակցել է նաեւ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանը. «Մենք ցեղասպանության տարիներին կորցրեցինք ոչ միայն մեր հայրենակիցներին, կորցրեցինք նաեւ մեր հայրենիքի մի մասը, եւ եթե մենք չենք կարող ֆիզիկապես ունենալ մեր կողքին նրանց ժառանգներին, ապա առնվազն պետք է մտածենք ետ բերելու կորցրած հայրենիքը եւ տեր լինելու մեր պահանջատիրությանը»,- ասել է նա` հավելելով, թե «ինչպես 20 տարի առաջ համազգային ճիգերի գնով հնարավոր եղավ ետ բերել Արցախը, այնպես էլ համահայկական ուժգնության եւ հզորության շնորհիվ վաղը պետք է ետ բերենք միացյալ Հայաստանը»: