«1915 թ. Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության պատմական փաստերի
ուսումնասիրման գործընթացին պետք է մասնակցեն նաեւ միջազգային
փորձագետները»,- Թուրքիայի վարչապետ Էրդողանի հետ հանդիպումից հետո
հայտարարել է պաշտոնական այցով Անկարայում գտնվող Գերմանիայի կանցլեր
Գերհարդ Շրյոդերը: Ըստ նրա, Գերմանիան պաշտպանում է պատմական փաստերի
ուսումնասիրման հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ Թուրքիայի
առաջարկությունը: