Մայիսի 7-ին Ստրասբուրգում` Եվրախորհրդի Նախարարների կոմիտեի հատուկ նիստի շրջանակներում, տեղի է ունենալու Հայաստանի նորանշանակ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի առաջին հանդիպումը: Ըստ ադրբեջանական աղբյուրների, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն ասել է, թե «նախարարների այդ հանդիպումից են կախված միջնորդների հետագա քայլերը»: