Ավիակերոսինը՝ Սամվել Բաբայանի՞ն

13/05/2005

Մեր աղբյուրների հավաստմամբ, Հայաստանում ավիակերոսինի բիզնեսով այսուհետ
զբաղվելու է բացառապես Սամվել Բաբայանը: Նշենք, որ մինչ այդ աէրոկերոսինի
ներկրմամբ ու սպառմամբ Հայաստանում զբաղվում էր Միխայիլ Բաղդասարովը:
Սամվել Բաբայանի «Խաչմերուկ» վերլուծական կենտրոնի լրատվական
ծառայությունում, իհարկե, հերքեցին այս լուրերը` ասելով. «Ս. Բաբայանն
առնչություն չունի ոչ ավիակերոսինի բիզնեսի հետ, ոչ էլ որեւէ մեկ այլ
բիզնեսի: Իսկ եթե Ս. Բաբայանը սեփական բիզնեսը դնելու ցանկություն ունենա,
ապա դա կլինի օրենքի շրջանակներում եւ հանրության աչքի առաջ: Իսկ ինչ
վերաբերում է հրապարակ նետվող նման ապատեղեկատվություններին, ապա դրանք
պարզապես բամբասանքներ են եւ այդ մարդկանց ջանքերն ու եռանդն անիմաստ են
անցնում, որովհետեւ նրանք չեն կարող Ս. Բաբայանի անձի հետ ինչ-որ բան
կապել»:
Օդանավակայանից մեզ ասացին, որ այս պահի դրությամբ ավիավառելիքի մատակարարը դեռեւս «Միկա»-ն է: