Ստամոքսահյութի բարձր թթվայնությամբ ուղեկցվող գաստրիտի դեպքում խորհուրդ է տրվում օգտագործել մեղր` ուտելուց 2 ժամ առաջ, օրը 3 անգամ` այն լուծելով գոլ ջրի մեջ, իսկ ցածր թթվայնության դեպքում` անմիջապես ուտելուց առաջ, լուծելով սառը ջրի մեջ: Երկու դեպքում էլ օրական չափաքանակը պետք է լինի 120-150 գրամ մեղրը` հավասարաչափ բաժանված: Բուժումը տեւում է մոտ 2 ամիս:
Իսկ ստամոքսի ու տասներկումատնյա աղիի խոցի դեպքում մեղրն ավելի լավ է ընդունել նախաճաշից 1,5-2 ժամ առաջ եւ ճաշից 3 ժամ հետո: Մասնագետները գտնում են, որ առավոտյան ու երեկոյան կարելի է ընդունել 30 գրամ մեղր, իսկ կեսօրին` 40 գրամ: Ստամոքսի ցածր թթվայնությամբ խոցով հիվանդներին խորհուրդ է տրվում մեղրն ընդունել ուտելուց 5-10 րոպե առաջ:
Ստամոքսի հիվանդության դեպքում շատ օգնում է մեղրի ու եզան լեզվի խառնուրդը: 500 գր. մեղրը խառնել 500 գր. եզան լեզվի հյութի հետ եւ մոտ 20 րոպե եփել մարմանդ կրակի վրա: Սառեցնել եւ օրը 3 անգամ` 1 ճաշի գդալ, ընդունել ուտելուց առաջ: Այս խառնուրդը շատ լավ օգնում է նաեւ բրոնխիտի դեպքում:
Բժշկի ցուցումով մեղրաբուժությունը կարելի է համարել դեղորայքային բուժում եւ, մի տեսակի մեղրը չընդունելու դեպքում, կարելի է անցնել մի այլ տեսակին: