Երկու պայթյուն` մեկ օրում

28/04/2008

Երեւանի Հյուսիսային ավտոկայանի տարածքում ապրիլի 22-ին` ժամը 13:50-ին, տեղի է ունեցել «ԳԱԶԵԼ» մակնիշի 1877 Տ պետհամարանիշով ավտոմեքենայի գազի բալոնի պայթյուն, ինչի հետեւանքով ավտոմեքենայի կողքին կանգնած ուղեւորները ստացել են մարմնական վնասվածքներ: Ըստ ՀՀ Արտակարգ իրավիճակների վարչության Հայաստանի Փրկարար ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի` պայթյունի հետեւանքով ուղեւորներ` 1960թ. ծնված Արտավազդ Մելքոնյանը եւ 1970թ. ծնված Հովհաննես Գրիգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Միքայելյանի անվան հիվանդանոց: Տուժածները, ստանալով առաջին բուժօգնություն, դուրս են գրվել հիվանդանոցից: Նույն օրը` ժամը 14:00-ին, ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունի հետեւանքով ստացած ձախ ձեռքի վնասվածքով Բերդ քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել նույն քաղաքի Անդրանիկի փողոցի թիվ 28 տան բնակիչ` 1991թ. ծնված Աշոտ Գեւորգյանը: Նա վիրահատվել է, առողջական վիճակը գնահատվում է բավարար: