Էլի բարձրացել է

28/04/2008

Ապրիլյան տաք օրերի ձնհալը որոշակի ազդեցություն է թողել Սեւանա լճի մակարդակի բարձրացման վրա: «Հայհիդրոմետի» Գեղարքունիքի մարզային ստորաբաժանումից «Արմենպրեսին» տեղեկացրել են, որ ապրիլի 21-ին Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1899,04 մետր բարձրության վրա, ինչը 61 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա նիշից: Վերջին մեկ ամսվա ընթացքում Սեւանը բարձրացել է 12 սանտիմետրով: Լճի ջրային պաշարների ավելացման մեջ հիմնական կշիռ ունեն Սեւան թափվող գետերը եւ Արփան: Իսկ ահա տեղումներն աննշան են այս ամսվա ընթացքում` կազմելով ընդամենը 21 մմ: Գետերի վարարում հիմնականում սպասվում է մայիսի սկզբներին, ուստի լճի նկատելի բարձրացում տեղի կունենա նաեւ մայիսին: