24-ժամյա ջրամատակարարում

28/04/2008

Լոռու մարզի Թեղուտ համայնքում ՄԱԿ-ի պարենային ծրագրի շրջանակներում սկսվել են խմելու ջրատարի կառուցման աշխատանքները, որոնք կտեւեն 90 օր: Աշխատանքներում ընդգրկված է 25 մարդ, որոնց վճարումը կատարվում է սննդի տեսքով: Ըստ «Արմենպրեսի»` Լոռու մարզպետարանից փոխանցել են, որ իրականացվող աշխատանքների արդյունքում համայնքը ջրով կապահովվի

2 տարբեր ակունքներից` Սզնուտ ու Տանձուտ անտառամասերից: Նոր խողովակներով կառուցվող ջրագծի երկարությունը կկազմի 2,9 կմ: Կկառուցվեն նաեւ ակունքների ջրահավաք ավազաններ, կմաքրվեն օրվա կարգավորիչ ավազանները, իսկ ծորակների թիվը կհասնի 120-ի: Արդյունքում` Թեղուտը կունենա 24-ժամյա ջրամատակարարում: Համայնքի ներդրումը կատարվում է շինարարական աշխատանքների տեսքով: