Թուրքիան 9-րդն է

28/04/2008

Զենքերի ներկրմամբ 2003-2007թթ. Թուրքիան աշխարհում զբաղեցրել է 9-րդ տեղը: Ըստ «Անատոլու» գործակալության, Թուրքիայի պաշտպանական արդյունաբերությունը նպատակադրվել է առաջիկայում զենքերի արտահանման մակարդակը հասցնել 1 մլրդ դոլարի եւ այդ ոլորտում մտնել աշխարհի առաջատար երկրների շարքը: 2003-2007թթ. միջեւ աշխարհում ամենաշատ զենք ներկրող առաջին 20 երկրները հանդիսացել են Չինաստանը, Հնդկաստանը, Միացյալ Արաբական Էմիրաթները, Հունաստանը, Հարավային Կորեան, Իսրայելը, Եգիպտոսը, Ավստրալիան, Թուրքիան, ԱՄՆ-ը, Պակիստանը, Չիլին, Ճապոնիան, Լեհաստանը, Իտալիան, Թայվանը, Սինգապուրը, Հարավային Աֆրիկան եւ Իսպանիան: Նույն ժամանակաշրջանում ամենաշատ զենք արտահանող երկրներ են հանդիսացել ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Գերմանիան, Ֆրանսիան, Անգլիան, Հոլանդիան, Իտալիան, Շվեդիան եւ Չինաստանը: