ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը ապրիլի 18-ին այցելել է ՀՀ Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան, Վանատուր թաղամաս` հանդիպելու հացադուլ հայտարարած ազատամարտիկ Արշավիր Բոզինյանին եւ երրորդ կարգի հաշմանդամ Ժանետա Ներսիսյանին: Վերջիններս պաշտպանին փոխանցել են, որ իրենց նկատմամբ բժշկական մշտական վերահսկողություն չի իրականացվում: Պաշտպանը հանդիպում է ունեցել նաեւ Հրազդանի Ոստիկանության բաժնի պետ Ա. Աբրահամյանի հետ: Հանդիպման ընթացքում Աբրահամյանը հավաստիացրել է, որ հացադուլավորների եւ ցուցարարների նկատմամբ որեւէ գործողություն իրականացնելիս իրենք առաջնորդվում են համապատասխան օրենսդրական պահանջների խիստ պահպանմամբ: