Ոչ՝ փառատոնին

23/04/2008

Սանկտ Պետերբուրգը պատրաստվում էր այս տարվա աշնանն անցկացնել հետխորհրդային տարածքում առաջին կինոփառատոնը, որը նվիրված կլիներ արվամոլների կյանքի արտացոլմանն էկրանին։ «Կողք կողքի» կոչվող կինոփառատոնի առանցքում պետք է լինեին ոչ ավանդական սեռական հարաբերությունները։ Կազմակերպիչները վստահեցնում էին, որ ցանկանում են ցուցադրել բարձրարվեստ հեղինակային ֆիլմեր, որոնք վաղուց արդեն ճանաչում են ստացել ողջ աշխարհում։ Սակայն նմանատիպ փառատոն անցկացնելու գաղափարը հավանություն չի գտել քաղաքի իշխանությունների մոտ, որոնք հրաժարվել են կինոթատրոն տրամադրել այս փառատոնին։ «Մեր քաղաքում նման փառատոն չի լինի»,- ասել են Սանկտ Պետերբուրգի քաղաքապետարանում։