Բրիտանական հրատարակչություններից մեկը նախատեսում է թողարկել Վիլյամ Շեքսպիրի պիեսները նկարազարդումների՝ կոմիքսների տեսքով։ 2008 թվականին ճապոնական «մանգա» հայտնի կոմիքսների ոճով կտպագրվեն Շեքսպիրի «Մակբեթը», «Հուլիոս Կեսարն» ու «Օթելլոն»։ Մինչ այդ տպագրված «Ռոմեո եւ Ջուլիետի» ու «Համլետի» մանգա-տարբերակները շատ մեծ հաջողություն ունեին։ Ընդ որում՝ դասական դարձած Շեքսպիրի պիեսներից շատերն ադապտացվում են այն երկրի կենցաղին ու պատմությանը, որտեղ նախատեսվում է մանգաների վաճառքը։ «Ռոմեո ու Ջուլիետն», օրինակ, երկու ճապոնական անհաշտ խմբավորումների՝ յակուձայի ներկայացուցիչների են վերածվել, իսկ «Համլետը» դարձել է պանկ։ Հավերժ թեմաները նորովի ներկայացնելն այժմ աշխարհում շատ մոդայիկ ու շահութաբեր գործ է։ Արդեն պատրաստվում են դասական այլ գործերի կոմիքս-տարբերակները։ Շուտով ժամանակակից ու դյուրամարս տեսք կստանան Չարլզ Դիկենսի, Շարլոտա Բրոնտեի ու Մերի Շելլիի վեպերը։