ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության մամուլի քարտուղարի փոխանցմամբ` «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող «Այլընտրանք» շարժման ներկայացուցիչ Վարդգես Գասպարյանը հինգշաբթի օրվանից միացել է Վանատուր գյուղում հացադուլ հայտարարած հաշմանդամ Արշավիր Բոզինյանի եւ զոհված ազատամարտիկի այրի Ժաննա Ներսիսյանի հացադուլին: Վ. Գասպարյանը հայտարարել է, որ հացադուլը շարունակելու է այնքան, որքան Բոզինյանն ու Ներսիսյանը: