Նաեւ` կառուցվածքային

20/04/2008

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրամանագրեր է ստորագրել, համաձայն որոնց` Հարություն Քուշկյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարար, Արամ Հարությունյանը` ՀՀ բնապահպանության նախարար, իսկ Աղվան Վարդանյանը` ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար։ Մեկ այլ հրամանագրով Ս. Սարգսյանը փոփոխություն է կատարել ՀՀ կառավարության կառուցվածքում: ՀՀ Էներգետիկայի նախարարությունը վերանվանվել է ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություն: Այս պաշտոնում Ս. Սարգսյանը նշանակել է Էներգետիկայի նախկին նախարար Արմեն Մովսիսյանին: