Թաիլանդում գործող The Regent’s School-ը բրիտանական կրթական ավանդույթներով դպրոց է: Երբ Regent դպրոցի իմ հայ ընկերները պատմում էին իրենց Regent-յան փորձի մասին, ես ապուշ կտրած նայում էի նրանց ու փորձում հասկանալ, թե ինչպես այդ միջազգային կրթական բարձր որակ ապահովող, բրիտանական կրթական ավանդույթների հավատարիմ ժառանգը կարող էր
հայտնվել Թաիլանդում:
Մինչ այդ շատ էի լսել Թաիլանդի հիասքանչ բնության մասին, գիտեի, որ այն զբոսաշրջիկների նախընտրած վայրերից է, որտեղ կարելի է ըմբոշխնել թե՛ զով բնությունը, թե՛ պատմամշակութային հարուստ ժառանգության կոթողները, եւ թե՛ կամակոր զբոսաշրջիկի համար նախատեսված կենցաղային պայմանները:
Հավանաբար ես միակը չեմ լինի, ում կհետաքրքրեր այն հարցը, թե ինչո՞վ է այդ Regent դպրոցը տարբերվում աշխարհի եւ, ինչո՞ւ ոչ, Հայաստանի դպրոցներից: Իմ հարցերին պատասխան գտնելու համար սկսեցի հետաքրքրվել այս դպրոցով: Փորձեցի պարզել, թե ո՞րն է նրա տեղն ու դիրքը միջազգային կրթական համակարգում, ի՞նչ կրթական սկզբունքներով է այն աշխատում, ինչո՞վ է աչքի ընկնում դպրոցի ուսուցչական կազմը եւ, վերջապես, ամենակարեւորը, թե այն որքանո՞վ է մատչելի մեզ` հայերիս համար, ու քանի՞ հայ շրջանավարտներ է ունեցել Regent դպրոցը: Այն հիմնադրվել է 1995 թվականին` Թաիլանդի արեւելյան ափին գտնվող Պատտայա քաղաքի մոտ` ուսանողական քաղաքի տեսքով: Ուսանողական այս փոքրիկ ավանը Պատտայա քաղաքից 15 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում եւ բրիտանական ճարտարապետական ավանդույթների կրողն է: Ուշագրավ էր նաեւ այն, որ Regent դպրոցի հիմնադիր տնօրենը` փիլիսոփայական գիտությունների դոկտոր Վիրաչայը, ով նախկինում բարձրաստիճան պաշտոններ է զբաղեցրել Թաիլանդի քաղաքական եւ բիզնես ասպարեզներում, անձամբ է ձեռնամուխ եղել դպրոցի ստեղծմանը եւ զարգացմանը: Համաշխարհային կրթական եւ աշխատանքային փորձ ձեռք բերած տնօրենը, հանձինս Regent դպրոցի՝ ստեղծել է այն համակարգը, որը լիովին կարող է բավարարել իր շրջանավարտների` աշխարհի լավագույն համալսարաններում հետագա կրթություն ստանալու եւ պատասխանատու պաշտոններ ստանձնելու նկրտումները բավարարելուն:
Regent դպրոցն առանցքային նշանակություն ունի Թաիլանդում բրիտանական քաղաքական գործիչների եւ օտարերկրյա գործարարների երեխաների կրթության գործում: Այն անդամակցում է Բրիտանիայի միջազգային դպրոցների հարավային եւ հարավ-արեւելյան ընկերությանը, միջազգային դպրոցների խորհրդին, պատվավոր Round Square աշխարհի լավագույն դպրոցների ասոցիացիային (www.roundsquare.org):
Regent դպրոցի 2 ուսանողական քաղաք-ավաններում ուսանում են մոտ 40 ազգությունների ուսանողներ: Դպրոցն ամառային ծրագրեր է առաջարկում, ինչպես նաեւ` ստացիոնար դասեր դպրոցական տարբեր տարիքի աշակերտների համար: Կրթություն ստացող աշակերտների 85 %-ը եվրոպացիներ են, ովքեր բարձր են գնահատում միջազգային չափանիշներին համապատասխանող այս դպրոցի կրթական որակը եւ հեռանկարային հնարավորությունները:
Վերջին տարիների ընթացքում Regent դպրոցի շրջանավարտների ուսումը շարունակելու առաջարկներ են ստացել Քեմբրիջի (Cambridge) եւ Օքսֆորդի համալսարանների (Oxford), Լոնդոնի Թագավորական Քոլեջի (Kingգs College), Կայսերական Քոլեջի (Imperial College), Ստանֆորդի (Stanford), MIT-ի, Սինգապուրի ազգային համալսարանի (National University of Singapore) եւ Սեուլի ազգային համալսարանի (Seul National University) կողմից: Նման համալսարանների կողմից հրավերները վկայում են դպրոցի կրթական բարձր որակի եւ իր սաների նկատմամբ ունեցած հետեւողական վերաբերմունքի մասին, որը եւ շրջանավարտների աշխատանքային հաջող վերելքի գրավականն է հանդիսանում:
Հարցին, թե արդյոք դպրոցը գիտակցո՞ւմ է իր սաների նկատմամբ ստանձնած բարձր պատասխանատվությունը, Regent դպրոցի հայազգի սանը` Աննան, պատասխանեց. «Անխոս, Regent դպրոցի տնօրինությունը քաջ գիտակցում էր իր սաների տարիքային առանձնահատկությունը եւ սաների ծնողների մտահոգությունն իրենց երեխաների անվտանգության համար: Regent դպրոցն առավելագույնս էր անում դպրոցի սաների ապահովությունը երաշխավորելու համար: Նրանք հաշվի էին առել, որ աշակերտներն ամենատարբեր մշակույթներ էին ներկայացնում, հետեւաբար, կարող էին հարմարվելու խնդիրներ ունենալ: Այդ նպատակով տարբեր միջոցառումներ էին անցկացվում` աշակերտների շրջանում առողջ մթնոլորտ ստեղծելու համար»: Աննան նաեւ նշեց, որ Regent դպրոցի տնօրինությունը հոգ է տարել, որպեսզի դպրոցի սաները հնարավորություն ունենան ավելի մոտիկից ծանոթանալու տեղի մշակույթին, շրջագայեն երկրում եւ ծանոթանան Թաիլանդի պատմամշակութային կոթողներին. «Երբ սովորում էի Regent դպրոցում, ես համակցված էի այն զգացումով, որ ես աշխարհի քաղաքացի եմ, որ հիմա իմ առջեւ բաց են շատ ու շատ դռներ` ուսումս շարունակելու համար»,- ասաց Աննան: Հայկը նույնպես իր նախնական կրթությունը ստացել է Regent դպրոցում եւ այժմ ուսումը շարունակում է Բրիտանիայի եւ աշխարհի լավագույն համալսարաններից մեկում` Քեմբրիջի (Cambridge) համալսարանում:
Regent դպրոցում ունեցած իր փորձի մասին պատմելիս` Հայկը հիացմունքով է հիշում դպրոցում ձեռք բերած իր ընկերներին, ում հետ առայսօր կապի մեջ է: Հայկը հիացմունքով է խոսում նաեւ դպրոցի մասնագետների պրոֆեսիոնալիզմի եւ կրթական ծրագրի մասին: «Այնուամենայնիվ,- ասում է Հայկը,- դպրոցը նախ եւ առաջ սովորեցնում է սովորել, ինքնուրույն թափանցել ուսման անսպառ աշխարհ»:
Իսկ որքանո՞վ է այս խիստ հեռանկարային կրթական համալիրը մատչելի հայ աշակերտների համար, եւ ինչպե՞ս կարող են հայ երեխաներն ընդունվել Regent դպրոց:
Հայկը շատ էր ոգեւորված Regent դպրոցով: Որոշ ժամանակ անց նա ձեռնամուխ եղավ Global Bridge կրթական կենտրոնի հիմնադրմանը: Կրթական այս կենտրոնի առկայությունը ՀՀ-ում անհրաժեշտ է, քանզի հայ աշակերտների համար այն հեշտացնում եւ առավել մատչելի է դարձնում Regent դպրոցի ընդունելությունը:
«Երկարատեւ բանակցություններից հետո մենք պայմանագիր կնքեցինք Թաիլանդի դպրոցի հիմնադիր-նախագահի հետ, պայմանով, որ ամեն տարի մենք լավագույն աշակերտներին ընտրելու համար պետք է հանրապետական մրցույթ անցկացնենք: Regent դպրոցն ունի ուսանողական թոշակների ճկուն համակարգ, որն ուղղված է իր լավագույն ուսանողների համար կրթությունը մատչելի դարձնելուն: Սակայն այս տարի մենք առաջարկում ենք ոչ թե մատչելի, այլ նաեւ անվճար ուսուցում: Լավագույն եւ ամենատաղանդավոր երեխաները կստանան կրթաթոշակ, որը կհոգա ուսման, սննդի եւ կեցության հետ կապված ծախսերը»,- ասաց Հայկը:
Այժմ հայ ուսանողը հնարավորություն ունի նախապատրաստվել Regent դպրոցի նորաստեղծ հայաստանյան ներկայացուցչությունում` Global Bridge կրթական կենտրոնում, որը տարբեր տարիքային խմբերի համար նաեւ առաջարկում է անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն, գերմաներեն, հայերեն լեզուների ուսուցում: Կենտրոնը նաեւ հանդիսանում է աշխարհահռչակ Քեմբրիջ համալսարանի ներկայացուցիչը ՀՀ-ում եւ հայ երիտասարդներին եւ ավագ սերնդին առաջարկում է ուսումը շարունակել Քեմբրիջում:
Global Bridge ուսումնական կենտրոնն ուսանողին թույլ է տալիս անձամբ ընտրել դասընթացի այն տարբերակը, որը նրան ավելի հարմար է` անհատական կամ խմբային տարբերակով: Global Bridge-ում դասավանդելու համար այստեղ են հրավիրվել տարբեր մասնագետներ, ովքեր իրենց աշխատանքային փորձն ու գիտելիքները ձեռք են բերել Բրիտանիայում: Global Bridge-ում առաջարկում են այն ամենը, ինչն անհրաժեշտ է, որպեսզի հայ երեխան, պատանին, երիտասարդը եւ ավագ սերնդի ցանկացած ներկայացուցիչ հնարավորություն ունենա սովորել աշխարհի լավագույն ուսումնական հաստատություններում: Կենտրոնում այս տարի եւս քննություններ են անցկացվում Regent դպրոց ընդունվելու համար, որը տեղի կունենա ապրիլի 29-ին: Տեղեկությունների համար կարող եք զանգահարել 093 50 55 55 հեռախոսահամարով, կամ այցելել կենտրոնի ինտերնետային կայքը` www.globalbridge.am: