«Երեւան Ջուր» ընկերությունը խմելու ջրի սակագինը 10 դրամով բարձրացնելու հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: Այդ մասին երեկ հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է «Երեւան Ջուրի» գլխավոր տնօրեն Սերժ Պոպոֆֆը: Հայտն ընդունվելու դեպքում ներկայիս 172.8 դրամի փոխարեն 1 խ/մ խմելու ջրի համար սպառողները կվճարեն 184.8 դրամ: Ներկայումս Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «Երեւան Ջուրի» հայտի հետ կապված համապատասխան մոնիտորինգ է իրականացնում: