Սպառնացել են

18/04/2008

Հրազդանի Վանատուր գյուղի բնակիչները ՀՀ իշխանություններին մեկ ու կես օր ժամանակ են տվել իրենց պահանջը կատարելու համար: Նրանք պահանջում են ազատ արձակել իրենց պատգամավոր Սասուն Միքայելյանին եւ մյուս ազատամարտիկներին: Նրանք հայտարարել են, որ շարունակելու են պայքարն այնքան ժամանակ, քանի դեռ ազատ չեն արձակվել բոլոր ազատամարտիկները: Երեկ Վանատուրում հացադուլի մեջ էին Արշավիր Բոզինյանը եւ անհայտ կորած ազատամարտիկի կին Ժաննա Ներսիսյանը: