Անփոփոխ են թողել

18/04/2008

Երեկ ՀՀ վերաքննիչ դատարանը դռնփակ նիստում մերժել է Սեդրակ Զատիկյանի սպանության գործի առնչությամբ վերաքննիչ բողոքը` Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանի 2007թ. դեկտեմբերի 29-ի որոշումը թողնելով անփոփոխ: Սպանությունը կատարող Արսեն Առուշանյանը դատապարտվել է ցմահ, սպանությանն օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Հովհաննիսյանն ու Լուսինե Ղեւոնդյանը` համապատասխանաբար՝ 10 եւ 8 տարի ազատազրկման: