Հերթական մոնիտորինգը

13/05/2005

Երեքշաբթի օրը՝ ապրիլի 26-ին, հայ-ադրբեջանական սահմանի Իջեւան-Ղազախ
սահմանահատվածում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի
շրջանակներում անցկացվել է մոնիտորինգ: Մոնիտորինգին մասնակցել են ԵԱՀԿ
գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իմրե
Պալատինուսը (Հունգարիա), Ալեքսանդր Սամարսկին (Ուկրաինա) եւ Պիտեր Քեյը
(Մեծ Բրիտանիա): Հետաքրքիր է, որ ԵԱՀԿ ներկայացուցիչ Իմրե Պալատինուսը
Տավուշի մարզպետից է հետաքրքրվել, թե ինչի հետ է կապված Ադրբեջանի նման
ագրեսիվ պահվածքը, ինչին վերջինս պատասխանել է, որ կա՛մ ադրբեջանական
կողմը չի կարողանում վերահսկել իր զինված ուժերը, ինչը քիչ հավանական է,
կա՛մ էլ դա Ադրբեջանի Հանրապետության իշխանությունների ռազմատենչ
հայտարարությունների արդյունք է: Մոնիտորինգային խմբի ներկայությամբ
ադրբեջանական կողմի հետ կայացել է ռադիոմոնիտորինգ, որի արդյունքում երկու
կողմերի համապատասխան զորամասերի հրամանատարները տվել են անվտանգության
երաշխիքներ: