Ադրբեջանցի զինծառայող է ձերբակալվել

17/04/2008

Աղդամի շրջանի Յուսիֆջանլի գյուղի մոտակայքում ղարաբաղյան կողմն անցնելիս ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայողների կողմից ապրիլի 11-ին ձերբակալվել է ադրբեջանցի մի զինծառայող։ ԼՂՀ՝ Ռազմագերիների եւ անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովի փոխանցմամբ` ձերբակալվածն անձը հաստատող փաստաթուղթ չի ունեցել։ Նա ներկայացել է որպես ադրբեջանական բանակի 190-րդ բրիգադի զինծառայող Վյուսալ Շիրսուլթան օղլի Էյբաթով, որը ծնվել է 1989թ. Ադրբեջանի Հանրապետության Շամախիի շրջանի Հիլմանի գյուղում։ ԼՂՀ համապատասխան մարմինները պարզում են ադրբեջանական զինծառայողի՝ ղարաբաղյան կողմն անցնելու դրդապատճառներն ու հանգամանքները։ ԼՂՀ՝ Ռազմագերիների եւ անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը կատարվածի մասին իրազեկել է Լեռնային Ղարաբաղում հավատարմագրված՝ ԵԱՀԿ եւ Միջազգային Կարմիր խաչի կոմիտեի գրասենյակներին։