«ԱՄՆ-ը նշանակալից ջանքեր է գործադրում ԼՂՀ հակամարտության լուծման համար: Ռուսաստանի եւ Ֆրանսիայի հետ համատեղ կատարվող այդ ջանքերն անդրադարձված են հակամարտության կարգավորման սկզբունքներում, որոնք ներկայացված են կողմերի քննարկմանը»,- երեկ հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Ղազար Իբրահիմը` մեկնաբանելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում ԱՄՆ դիրքորոշումը: Նրա խոսքերով, թեեւ պաշտոնական Բաքուն բարձր է գնահատում Սպիտակ տան ջանքերը, սակայն, «սխալ» է համարում այն դիրքորոշումը, որ ԱՄՆ-ը ցուցաբերել է ՄԱԿ-ում «Ադրբեջանի գրավյալ տարածքներում իրավիճակի մասին» բանաձեւի քվեարկության ժամանակ: