ՀՀ-ում ապրիլ-մայիսին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ կանցկացվեն 24 համայնքներում: ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի փոխանցմամբ` ապրիլի 20-ին համայնքի ղեկավարի ընտրություններ կանցկացվեն Արագածոտնի մարզի Զարինջա, Կոշ, Սարալանջ, Արարատի մարզի Դվին, Արմավիրի մարզի Շահումյան, Շիրակի մարզի Վահրամաբերդ, Տավուշի մարզի Խաշտառակ համայնքներում: Մայիսի 4-ին` Արարատի մարզի Շահումյան, Մրգավետ, Լոռու Սպիտակ եւ Բլագոդարնոյե համայնքներում, մայիսի 11-ին` Արամավիրի Դարալիկ, Սյունիքի Խնձորեսկ, Կուրիս, իսկ մայիսի 18-ին ընտրություններ կանցկացվեն Երեւանի Ավան, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նորք-Մարաշ թաղային համայնքներում, Արագածոտնի Հակկո գյուղում, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում: