Հանդիպել է Դեւիսին

17/04/2008

Ապրիլի 11-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի` Ավանի նախընտրական շտաբի պետ Հովհաննես Իգիթյանը Ստրասբուրգում հանդիպել է ԵԽ ԽՎ Գլխավոր քարտուղար Թերի Դեւիսի հետ: Ըստ Լ.Տեր-Պետրոսյանի գրասենյակի տարածած հաղորդագրության` հանդիպման ընթացքում

Հ. Իգիթյանը Թ. Դեւիսի ուշադրությունն է հրավիրել ընդդիմության նկատմամբ շարունակվող հետապնդումների վրա, նշել է, որ այսօր Լեւոն Տեր-Պետրոսյանի համակիրները ձերբակալված են իրենց քաղաքական հայացքների համար, ինչպես նաեւ՝ ընդգծել, որ այսօր Հայաստանում փաստացիորեն ճնշված են խաղաղ հավաքներ, երթեր, ցույցեր կազմակերպելու եւ կամ դրանց մասնակցելու` քաղաքացիների սահմանադրական իրավունքները: