Ավտովթար

17/04/2008

Ապարան-Աշտարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ին ապրիլի 12-ին` ժամը 17:30-ի սահմաններում, դեռեւս չպարզված հանգամանքներում, «Օպել Վեկտրա» մակնիշի 11 ՕՏ 982 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի հանդիպակաց գոտի եւ շրջվել: ՀՀ Տարածքային կառավարման նախարարության Փրկարար ծառայության փոխանցմամբ` պատահարի հետեւանքով վարորդ, Արագածոտնի մարզի Ուշի գյուղի բնակիչ` 1990թ. ծնված Կարեն Կարապետյանը տեղում զոհվել է: