Շնորհավորել են

17/04/2008

ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ Տիգրան Սարգսյանին շնորհավորել է Համաշխարհային բանկի Հայաստանի, Բոսնիա-Հերցեգովինայի, Բուլղարիայի, Խորվաթիայի, Կիպրոսի, Վրաստանի, Իսրայելի, Մակեդոնիայի, Մոնտենեգրոյի, Մոլդովայի, Նիդեռլանդների, Ռումինիայի եւ Ուկրաինայի հարցերով գործադիր տնօրեն Հերման Վիջֆելսը: Ուղերձում ասված է. «Պատիվ ունեմ հղելու Ձեզ իմ անկեղծ շնորհավորանքը՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Դուք ստանձնել եք հույժ կարեւոր պարտականություններ, եւ ես լիահույս եմ, որ աշխատանքի ընթացքում Ձեզ կցուցաբերվի անհրաժեշտ աջակցություն եւ սատարում։ Թե Ձեզ եւ թե Հայաստանի համար այժմ բուռն զարգացումներով լի ժամանակներ են, եւ ես երջանիկ եմ, որ ի զորու եմ առաջարկելու իմ անձնական աջակցությունն ու համագործակցությունը` հենց այն պահին, երբ պետական ծառայության այս նոր փուլում Դուք ստանձնում եք վարչապետի պաշտոնը»: