Շնորհավորել են

17/04/2008

ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով Տիգրան Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի գլխավոր քարտուղար Միխայիլ Կրոտովը: «ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի անունից շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Համոզված եմ, որ Ձեր գործունեությունը կնշանավորվի հաջողություններով Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման եւ անկախ պետությունների համագործակցության շրջանակներում կապերի ամրապնդման գործում»,- ասված է ուղերձում: