Հրազենով

17/04/2008

Ապրիլի 13-ին` ժամը 00:30-ի սահմաններում, ՀՀ Ոստիկանության Հրազդանի բաժնի Ծաղկաձորի բաժանմունքի Քրեական հետախուզության խմբի ավագ օպեր-լիազոր, Ոստիկանության մայոր Արմեն Պողոսյանը Ծաղկաձորի «Նոր թաղամասի» տարածքում, իր հաշվեցուցակային «Մակարով» տեսակի ատրճանակով հրազենային վնասվածք է պատճառել գողություն կատարելու մեջ կասկածվող Ռաֆիկ Առուշանյանին: ՀՀ գլխավոր դատախազի մամլո քարտուղարի փոխանցմամբ` դեպքի առթիվ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում ապրիլի 13-ին հարուցվել է քր. գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառել) հատկանիշներով: