Կոալիցիոն համաձայնագրի արդյունքում ՀՀ Անվտանգության խորհրդի պաշտոնում նշանակված ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանին այդ պաշտոնում փոխարինելու է ՕԵԿ խմբակցության քարտուղար, ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը: Այս մասին ԱԺ երեկվա ճեպազրույցում հայտարարել է ՕԵԿ պատգամավոր Մհեր Շահգելդյանը: Իսկ Ա. Բաղդասարյանի փոխարեն ԱԺ պատգամավոր է դառնալու ՕԵԿ համամասնական ցուցակի հաջորդ թեկնածուն` Խաչիկ Հարությունյանը: «Նա մեր կուսակցականն է, կազմակերպչական մեծ ունակություններ ունեցող անձնավորություն, սկզբունքային եւ գրագետ: Բիզնես չունի: Մարդը հստակ աշխատող է եւ մշտապես պետականամետ մտածելակերպ ունեցող անձնավորություն»,- Խ. Հարությունյանին այսպես է ներկայացրել Մ. Շահգելդյանը: