9-րդ զոհը

13/04/2008

Երեկ ժամը 18:30-ի սահմաններում Միքայելյանի անվան հիվանդանոցում մահացել է մարտի լույս 2-ի գիշերը վիրավորված 19-ամյա զինծառայող Տիգրան Աբգարյանը: Բժիշկները չեն կարողացել փրկել զինվորի կյանքը, որը պարանոցին ունեցել է 6-րդ եւ 7-րդ ողերի հրազենային-բեկորային կոտրվածքներ: Վիրահատության ժամանակ պարզվել է, որ նա ունեցել է նաեւ ողնուղեղային վնասվածք: Այդպիսով մարտի 1-ի զոհերի թիվը հասավ 9-ի: Հիշեցնենք, որ մարտի 4-ին ԶՈւ Գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը հայտարարել էր, թե Զինված ուժերից զոհեր ու վիրավորներ չեն եղել: