Երեկ ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանից լրագրողները հետաքրքրվել են, թե կոալիցիոն համաձայնագիր ստորագրելու արդյունքում իրենց ծրագրի հատկապես ո՞ր դրույթներն են ներառվել կառավարության ծրագրում: Ըստ Մ. Շահգելդյանի, դրանք են` աղետի գոտու եւ Գյումրիի հիմնախնդիրների լուծումը եւ հարկային ու մի շարք այլ խնդիրներ: Ըստ նրա, դրանցից մեկը նույնիսկ արդեն իրականություն է դառնում, քանի որ «կառավարությունում քննարկվել ու հաստատվել է օրենքի մի նախագիծ, որը վերաբերում է իրացման գոտիներում բնակարանային իրավունքի պաշտպանությանը: Այսինքն՝ Կոնդում, Կոզեռնում, Բուզանդում, Նորագյուղում այն բոլոր քաղաքացիները, որոնք ունեին տուն, սակայն չունեին սեփականության վկայական, այդ վկայականները կստանան»: