Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը երեկ` «մարտի 1-ին Ազատության հրապարակում իրավապահների պահանջը չկատարելու համար», շարքային քաղաքացի Դավիթ Համբարձումյանին դատապարտել է 2 տարվա պայմանական ազատազրկման: Ըստ մեղադրող կողմի` մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում ոստիկանները նստացույցի մասնակիցներից պահանջել են դադարեցնել օրենքի խախտմամբ կազմակերպած միջոցառումը, սակայն Համբարձումյանը չի ենթարկվել իրավապահների պահանջին եւ դիմադրություն է ցույց տվել նրանց: Նա դատարանի դահլիճից ազատ է արձակվել: