Առաջին հաղթանակը

13/04/2008

Լիսաբոնում մեկնարկած Եվրոպայի առաջնության իր առաջին մրցամարտում Հայաստանի 66կգ քաշային Արմեն Նազարյանը երեկ հաղթել է սլովակ Յոժեֆ Կրանցին: Հայաստանն այս մրցաշարում ներկայացնում են նաեւ 60կգ քաշային Հովհաննես Դավթյանն ու 73կգ քաշային ամերիկահայ Վիլեն Թավադյանը: Լիսաբոնում ՀՀ մարզական պատվիրակության ղեկավարն է ՀՀ ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Ալեքսան Ավետիսյանը, ՀՀ ձյուդոյի հավաքականի գլխավոր մարզիչը Գագիկ Աղամալյանն է, մարզիչը՝ Արթուր Թավադյանը: