ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ Սերժ Սարգսյանին շնորհավորել է ԵՄ խորհրդի գլխավոր քարտուղար, Գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանան: «Եվրոպայի Միությունն ուշադիր հետեւել է փետրվարի 19-ի հետընտրական իրադարձություններին եւ տեղյակ է այն խնդիրներին, որոնք ծառացած են Ձեր նոր պաշտոնը ստանձնելու պահից: Միաժամանակ, մենք ողջունում ենք անցումային շրջանում Ձեր կողմից արված երկխոսության հրավերները: ԵՄ-ն պատրաստ է աջակցել ՀՀ-ին այդ մարտահրավերների հաղթահարման գործընթացում: Մենք շարունակում ենք հետընտրական իրադարձությունների անկախ ուսումնասիրությունը, հետեւում ենք ձերբակալված քաղաքական գործիչների ազատ արձակման ընթացքին, ընդդիմության հետ բաց երկխոսությանը, ինչպես նաեւ կարեւորում ենք լիարժեք ազատության վերականգնումը` որպես վստահության բարձրացման բաղադրիչ»,- ասված է նրա ուղերձում: