Փոփոխություններ է ակնկալում

11/04/2008

Հայաստանի գրողների միության քարտուղար, բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանը երեկ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, թե նոր նախագահից փոփոխություններ է ակնկալում ոչ միայն մշակույթի, այլեւ մյուս բնագավառներում: «Որովհետեւ տնտեսական, քաղաքական ասպարեզներում հաջողություններից է կախված մշակութային ասպարեզի հաջողությունը»,- ասել է բանաստեղծը: «Ես կուզենայի, որ գոնե Սերժ Սարգսյանի խոստումների կեսը կատարվեր: Դա մեծ նվաճում կլիներ, որովհետեւ առ այսօր նախորդ նախագահների խոստումների 10-15 տոկոսն է կատարվել: Կուզենայի ռեալ, շոշափելի բան տեսնել կոռուպցիայի դեմ պայքարում: Ստվերի դեմ պայքարում, կոռուպցիայի դեմ պայքարում եթե ես տեսնեմ երեք միլիմետր առաջընթաց, ես կհամարեմ, որ նախագահը գործ է անում, նոր կառավարությունը աշխատում է»,- նկատել է Հ. Գրիգորյանը: