Նոր բանակցություններ

11/04/2008

Այս օրերին Թբիլիսիում է գտնվում Ադրբեջանի պետական նավթընկերության նախագահ Ռովնագ Աբդուլաեւը: Ինչպես «Նովոստի Վրաստանին» հայտնել են Վրաստանի նավթի եւ գազի կորպորացիայում, Աբդուլաեւի հետ լրացուցիչ բանակցություններ են անցկացվելու Ադրբեջանից Վրաստան բնական գազի ներկրման հարցի շուրջ: Ինչպես ավելի վաղ հայտարարել է Վրաստանի էներգետիկայի նախարար Ալեկո Խետագուրին, ներկա փուլում բանակցություններ են ընթանում ոչ թե բնական գազի գնի, այլ մատակարարումների տեխնիկական մանրամասների ճշտման շուրջ: Նշենք, որ Ադրբեջանի պետական նավթընկերությունը Վրաստանի գազաբաշխիչ ընկերությունների սեփականաշնորհման մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել բոլոր այն հինգ լոտերի շուրջ, որոնցում գազի ընկերությունները միավորված են՝ ըստ տարածաշրջանային սկզբունքի: