«Ռուսաստանը բոլոր ջանքերը կգործադրի, որպեսզի թույլ չտա Ուկրաինայի եւ Վրաստանի մուտքը ՆԱՏՕ»,- այդ մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի թույլ չտանք Ուկրաինայի եւ Վրաստանի մուտքը ՆԱՏՕ եւ թույլ չտանք այդ անդամակցության առնչությամբ թե՛ դաշինքի, թե՛ նրա առաջատար անդամների, թե՛ մեր հարեւանների հետ հարաբերությունների անխուսափելի կտրուկ վատթարացում»,- ասել է Լավրովը` ելույթ ունենալով «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում: