ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը երեկ ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ պատվիրակ Հեյկի Տալվիտիեին, որը Հայաստան է ժամանել ՀՀ նորընտիր նախագահի երդման արարողությանը մասնակցելու նպատակով: Զրուցակիցները քննարկել են նաեւ ԼՂ հիմնախնդրի կարգավորման հեռանկարները: ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ պատվիրակը նշել է, որ ԵԱՀԿ նախագահությունն իր ուշադրության կենտրոնում է պահելու ԼՂ հիմնահարցի բանակցային գործընթացը: