Պարանոցի խնամք

11/04/2008

Ասում են՝ կնոջ պարանոցը մատնում է նրա տարիքը: Եվ իսկապես, պարանոցն այնպես չի պահպանվում, ինչպես դեմքը: Պարանոցը միշտ շարժման մեջ է, եւ նյարդային համակարգի ցանկացած վիճակ դրոշմված է պարանոցին: Ամենաշուտը թառամում է մաշկի այն հատվածը, որը կզակի տակ է, որովհետեւ այն ամենանուրբ մասն է: Առաջին հերթին պետք է սովորել գլուխը ճիշտ պահել եւ ոչ թե թեքած դեպի ներքեւ: Մաշկի էլաստիկությունը պահելու համար անհրաժեշտ է օգտագործել այնպիսի քսուքներ, որոնք շատ ջուր են պարունակում: Կարելի է կիտրոնի հյութի թրջոցներ դնել պարանոցին: Իսկ թրջոցը հանելուց անմիջապես հետո քսել սնուցող քսուք: 30-40 րոպե հետո նույն թանզիֆի կտորը թրջել սառը ջրով եւ մի քանի րոպե թողնել մնա: