Օգտակար խորհուրդներ միզուղիների համակարգը մաքրելու համար

11/04/2008

– Իրար խառնել հավասար քանակությամբ`առանց կորիզների աղացած կիտրոն (կեղեւի հետ միասին), մեղր եւ ձիթապտղի յուղ: Պահել սառնարանում եւ ընդունել երիկամներում ավազահատիկներ լինելու դեպքում` մեկական ճաշի գդալ`օրը 3 անգամ` ուտելուց 30 րոպե առաջ:

– Երիկամներում քարի առկայության ժամանակ 10 թեյի գդալ թրթնջուկի սերմերի վրա լցնել 1 լիտր «Կագոր» տեսակի գինի, թրմել 3 օր: Խմել ուտելուց 30 րոպե առաջ` օրը 3 անգամ, մեկական թեյի գդալ: Պարունակությունն օգտագործելուց առաջ թափահարել:

– Մեկ ճաշի գդալ խնձորի մանրացրած կճեպի վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր, թրմել 30-40 րոպե: Խմել երիկամների բորբոքման ժամանակ՝ օրը 3 անգամ, բաժակի 1/3 մասը, ուտելուց 30 րոպե առաջ:

– 50 գր. ընկույզի միջուկը մանրացնելով փոշիացնել, վրան լցնել 1 բաժակ կաթ, եփել, թողնել, որ սառչի: Խմել օրվա ընթացքում: Օգտակար է երիկամների հիվանդության ժամանակ:

– Դժվարամիզության դեպքում՝ օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ ընդունել ջրոսպի փոշի` վրայից ջուր խմելով:

– Երիկամային եւ լեղապարկի քարերի դեպքում շատ լավ է օգտագործել բազուկի, վարունգի, գազարի հյութերի խառնուրդը (1:1,5:2 հարաբերությամբ):

– Միզաքարային հիվանդության ժամանակ վերցնել 30 գր. տորոն, 15 գր. մասուր, գիհու պտուղներ ու կեչու տերեւ: 1 թեյի գդալ խառնուրդին ավելացնել 1 բաժակ եռացրած ջուր: Թրմել 4-5 ժամ, ըմպել կում-կում 1 օրվա ընթացքում:

– Իրար խառնել գլուխ սոխի եւ խնձորի թարմ պատրաստված խյուսերը՝ 1 գդալ չափաբաժիններով, ավելացնել նույնքան մեղր եւ ընդունել ուտելուց 30 րոպե առաջ: Ամեն անգամ միզապարկի թուլության դեպքում պատրաստեք այս չափաբաժինը:

– 100 գրամ ուրցի սերմի վրա լցնել 1 լիտր չոր սպիտակ գինի, թրմել 1 ամիս` մութ, զով տեղում, պարբերաբար թափահարել հեղուկը: Խմել երիկամային, միզաքարային հիվանդությունների ժամանակ, սրտխառնոցի դեպքում` որպես միզամուղ`50 գր., օրը 3 անգամ`ուտելուց 30 րոպե առաջ:

– Նրանք, ովքեր որոշել են ազատվել միզապարկի քարերից, պետք է ամեն օր ընդունեն սոխի թուրմ: Ապակե շիշը կիսով չափ լցնել մանրացրած սոխով, մինչեւ վզիկն ավելացնել սպիրտ կամ օղի եւ 12 օր դնել տաք տեղ կամ արեւի տակ: Ապա քամել եւ խմել մեկ ճաշի գդալ, օրը 2 անգամ` ուտելուց 30 րոպե առաջ:

Իսկ ահա Գենադի Մալախովը առաջարկում է երիկամները մաքրել ձմերուկի ու սեւ հացի օգնությամբ: Եթե քաղցած եք, ուտում եք ձմերուկ, եթե ծարավ եք, ուտում եք ձմերուկ, եթե շատ քաղցած եք՝ ուտում եք ձմերուկը սեւ հացով: Այս մաքրման ընթացքը տեւում է 2-3 շաբաթ: