Նաեւ պահուստները

11/04/2008

Ադրբեջանի Ազգային բանկի վարչության փոխնախագահ Ռուֆաթ Ասլանլին հայտարարել է, որ բանկի տնօրինման ներքո եղած արժութային պահուստները տարեսկզբից մինչեւ ապրիլի 1-ն ավելացել են ավելի քան 6 տոկոսով՝ մինչեւ 4 մլրդ 260,7 մլն դոլար: Նա նշել է, որ առաջիկա շաբաթներին երկրի ռազմավարական արժութային պահուստները (Ադրբեջանի նավթի պետական հիմնադրամի միջոցների եւ կառավարության դեպոզիտների հաշվառմամբ) կհասնեն 10 մլրդ դոլարի: Համաշխարհային բանկը կանխատեսում է, որ մինչեւ 2010 թվականը Ադրբեջանի պաշտոնական արժութային պահուստները կավելանան մինչեւ 11,322 մլրդ դոլար: