Նախարարն՝ ընդդեմ օմբուդսմենի՞

11/04/2008

Երեկ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը հանդես է եկել ծավալուն հաղորդագրությամբ, որտեղ ապացուցել է, որ «Ժողովներ, երթեր, ցույցեր եւ հանրահավաքներ անցկացնելու մասին» ՀՀ օրենքում մարտի 20-ին կատարված փոփոխությունները հակասում են մարդու իրավունքների միջազգային կոնվենցիային եւ ՀՀ Սահմանադրությանը: Նա ընդգծել է, որ օրենքում ամրագրված սահմանափակումները պետք է վերացվեն, եւ օրենքը պետք է ենթարկվի լուրջ բովանդակային փոփոխության: Մինչդեռ երեկ ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը բացառել է, որ օրենքում լուրջ փոփոխություններ կկատարվեն. «Խմբագրական փոփոխություններ կլինեն, բայց արմատական փոփոխությունների ո՛չ հիմք եմ տեսնում, ո՛չ էլ անհրաժեշտություն»,- ասել է Դանիելյանը: