Քրեական գործ` գեներալ Մանվելի դեմ

11/04/2008

Ոստիկանության Էջմիածնի բաժնում ապրիլի 6-ին քաղաքացի Արա Մարուքյանից հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 18:30-ի սահմաններում Մանվել Գրիգորյանը (ՊՆ նախկին փոխնախարար) եւ նրա օգնական Զոհրաբ Գալստյանը սպառնացել են, որ կսպանեն իրեն եւ իր ընտանիքի անդամներին: Ըստ ՀՀ գլխավոր դատախազի մամլո քարտուղար Սոնա Տռուզյանի` Ոստիկանության Գլխավոր քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել, կատարվում է նախաքննություն, ճշտվում են հաղորդման մեջ նշված հանգամանքները: