Համատեղելու է

11/04/2008

Ռոբերտ Քոչարյանն ապրիլի 5-ին հրամանագրեր է ստորագրել Վասիլի Ղազարյանին Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում եւ Կորեայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին: Նա նույն օրը հրամանագրեր է ստորագրել նաեւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վահագն Մովսիսյանին, համատեղության կարգով, Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում եւ Կորեայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Պեկին) նշանակելու մասին: Հիշեցնենք, որ Վ. Մովսիսյանը զանազան պաշտոններ զբաղեցրած Վլադիմիր Մովսիսյանի որդին է: