Բիլանն առաջինն է

11/04/2008

Եվրոպական հայտնի բուքմեյքերական գրասենյակների տվյալներով, «Եվրատեսիլ-2008» երաժշտական մրցույթում հաղթանակի հասնելու ամենամեծ շանսերն ունի Ռուսաստանի ներկայացուցիչ Դիմա Բիլանը, ով արդեն երրորդ շաբաթն անընդմեջ առաջինն է: Առաջին հնգյակում ընդգրկված են նաեւ Սերբիան, Հայաստանը, Իռլանդիան եւ Ուկրաինան: «Eurovision Nation» կայքէջի վարկածով, սակայն, լավագույն հնգյակում ընդգրկված են Շվեդիան, Թուրքիան, Հունաստանը, Ռուսաստանը, Շվեյցարիան, Ուկրաինան: «Eurovision Statistics» կայքի վարկածով Թուրքիան 15-րդ տեղում է: Իսկ առաջին հնգյակում ընդգրկված են Շվեդիան, Հունաստանը, Ռուսաստանը, Շվեյցարիան եւ Ուկրաինան: Նախկին խորհրդային երկրներից բուքմեյքերները հաղթանակի գործակիցներ են սահմանել միայն Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Հայաստանի համար: Բելառուսն, ըստ այս դասակարգման, զբաղեցնում է 22-րդ տեղը: Նրան հետեւում են Ադրբեջանը, Վրաստանը, Լատվիան, Մոլդովան, Լիտվան, Էստոնիան: Այս երկրների ներկայացուցիչներն, ըստ եվրոպացի բուքմեյքերների, կարող են նույնիսկ չհաղթահարել կիսաեզրափակիչի արգելքը: