Կանչել են հարցաքննության

06/04/2008

Երեկ որպես վկա հարցաքննության են կանչվել ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանի ընտանիքին պատկանող «Կարապի լիճ» սրճարանի աշխատակիցները: Ա. Զուրաբյանի շահերի պաշտպան Տիգրան Տեր-Եսայանը «Ազատությանն» ասել է, որ հարցաքննության հրավեր են ստացել սրճարանի տնօրենը, հաշվապահը եւ մի աշխատակից: